Virgin Galactic-ը դեպի տիեզերք կոմերցիոն թռիչքի 2 տոմս է խաղարկում

12:57 • 15.07.21

Virgin Galactic ընկերությունը, որը հաջողությամբ իրագործել է իր Unity տիեզերանավի առաջին ենթաուղեծրային թռիչքը չորս հոգանոց անձնակազմով, երկու տոմս է խաղարկում դեպի տիեզերք կոմերցիոն թռիչքի համար` նախատեսված 2022-ի սկզբին:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն, խաղարկությանը մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը: Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 29-ին:

«Հաղթողը կստանա երկու տեղ՝  մեկը հաղթողի, և մեկը հաղթողի կողմից ընտրված հյուրի համար»,- ասվում է համապատասխան հայտարարությունում:

Նշվում է, որ մասնակցությունն անվճար է, բայց եթե մասնակիցը ցանկանում է մեծացնել հաղթելու հավանականությունը, ապա նա ստիպված կլինի վճարել որոշակի գումար: Որպեսզի մասնակիցը հայտատուների ցուցակում նշվի 2000 անգամ, նա ստիպված կլինի 100 դոլար մուտքագրել: Կանոնների համաձայն` մասնակցի անունը կարող է նշվել մինչև 6000 անգամ:

Virgin Galactic-ը դեպի տիեզերք կոմերցիոն թռիչքի 2 տոմս է խաղարկում