11 200 կմ վազք` 6 ամսում. վաճառքի է հանվել արքայազն Չարլզին պատկանած Tesla Model S մեքենան (լուսնակարներ)

21:32 • 15.07.21

Ամերիկյան Tesla էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության մոդելներից մեկը, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին, վաճառքի է հանվել է 113 691 դոլարով:

Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, վեց ամսիս առաջ արտադրված Tesla Model S-ը արքայազն Չարլզի ընտանիքն ընկերությունից փոխառել էր որպես «կանաչ» տրանսպորտային միջոց:

Մեքենան վարել է անձամբ արքայազն Չաևլզը, և վազքը մինչ օրս կազմել է 11 200 կմ: Մուգ մոխարգույն մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:

Մեքենայի վաճառքով զբաղվող դիլերական կենտրոնը, որն այն գնել է, նշում է, որ ավտոմեքենայի գինը չի ավելացրել՝ պայմանավորված թագավորական ընտանիքի հետ առնչությամբ:

11 200 կմ վազք` 6 ամսում. վաճառքի է հանվել արքայազն Չարլզին պատկանած Tesla Model S մեքենան (լուսնակարներ)