Սպորտքարեր, ռետրո և դասական մեքենաներ. մեքենաշինական հսկաներն ամենամյա արագության փառատոնին ներկայացրել են իրենց նորույթները (լուսանկարներ, տեսանյութ)

12:28 • 16.07.21

Անգլիական Գուդվուդ պատմական վայրում ամեն տարի հուլիսին անցկացվող արագության փառատոնն այցելուների է գրավում տարբեր շրջաններից և ոչ միայն արագության սիրահարների: Այս մասին գրում է Motor.ru-ն` ներկայացնելով այս տարվա մասնակիցներին, որոնց թվում են ամենատարբեր ընկերությունների նորույթներ:

Այս տարի BMW-ն փառատոնին ներկայանում է 2 սերիայի կուպեով, Lotus-ը`Emira սպորտքարով, իսկ Ford-ը ցուցադրել է M‑Sport Ford Puma Rally1 նախատիպը` 1,6  EcoBoost տուրբոշարժիչով և 100 կ/վատտ հզորությամբ էլեկտրաշարժիչով:

Փառատոնից դուրս չեն մնացել նաև էլեկտրամեքենաները. Polestar-ը մրցասպարեզ է հանել «2» ֆասթբեքի «հզորացված» տաբերակը: Էլեկտրամեքենաների համար նույնիսկ առանձին ցուցադրություն է կազմակերպվել` Electric Avenue անվան ներքո:  

Ցուցանմուշների շարքում են եղել ոչ միայն թանկարժեք Lotus Evija-ն, Pininfarina-ի նորույթը, այլև զանգվածային արտադրության սերիական մեքենաներ, ինչպես, օրինակ, Peugeot e-208-ը, Opel/Vauxhall Mokka-e-ը, Porsche Taycan-ը և Volvo C40 Recharge-ը:

BMW 2 Series Coupe




Lotus Emira

M‑Sport Ford Puma Rally1

Polestar 2

Aston Martin Valkyrie

Lamborghini Huracan STO

Ferrari 250 GT SWB Breadvan

Ferrari 166 MM Barchetta

Ferrari Monza SP2

Fiat S76