Ամենաերիտասարդն ու ամենատարեցը. Ջեֆ Բեզոսի տիեզերական թռիչքի ժամանակ միանգամից 2 ռեկորդ կգրանցվի

12:12 • 16.07.21

18-ամյա պատանին կդառնա երբևէ տիեզերք թռած ամենաերիտասարդ մարդը, գրում է BBC-ն` մանրամասնելով, որ Օլիվեր Դայմեն անունով պատանին հուլիսի քսանին աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի հետ կթռչի տիեզերք:

Հայտնի է, որ Բեզոսի հետ տիեզերք թռչելու հնարավորության համար Դայմենը հանրային աճուրդի ժամանակ վճարել է 28 մլն դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ պատանին Somerset Capital Partners ընկերության գործադիր տնօրենի որդին է:

Հատկանշական է, որ Բեզոսին թռիչքի ընթացքում կընկերակցի նաև 82-ամյա Ուոլի Ֆանքը, որը կդառնա երբևէ տիեզերքում եղած ամենատարեց մարդը: Չորրորդ ուղևորը կլինի Բեզոսի եղբայրը` Մարկը:

Նրանք տիեզերք կթռչեն New Shepard հրթիռակրով:

 



Ամենաերիտասարդն ու ամենատարեցը. Ջեֆ Բեզոսի տիեզերական թռիչքի ժամանակ միանգամից 2 ռեկորդ կգրանցվի