«Սոցիալական ցանցերը սպանում են մարդկանց». Բայդեն
Սոցիալական ցանցերը, թույլ տալով իրենց հարթակներում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածում, փաստացի սպանում են մարդկանց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է aljazeera.com-ը:
Բայդենն այս մասին ասել է, երբ նրան հարցրել են` արդյոք Facebook-ի նման սոցիալական հարթակներին ասելիք ունի COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման մասով: Բայդենն ի պատասխան ասել է, որ «նրանք մարդկանց են սպանում»:
«Միակ համավարակը չպատվաստվածների շրջանում է»,- հավելել է նախագահը:
Facebook-ից ի պատասխան հայտարարել են, որ «ուշադրություն չի դարձնի այն մեղադրանքներին, որոնք փաստերով չեն հիմնավորվում»:










