Չինաստանը 10 նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Չինական «Չանչժեն-2-սի» (CZ-2C) հրթիռակիրը հաջողությամբ 10 արբանյակ է դուրս երել ուղեծիր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին:
Արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:19-ին (երևանյան` 04:19) Սիչուան նահանգի կայանից: Հրթիռակրի օգտակար ծանրաբեռնվածությունը ներառում էր արբանյակների նոր խմբաքանակ` նախատեսված հեռակառավարվող արբանյակների համաստեղության կազմավորման համար, որոնք ուսումնասիրելու են էլեկտրամագնիսական ճառագայթումները: Բացի այդ, ուղեծիր է դուրս բերվել «Տյանցզի-15» արբանյակը:
CZ-2C հրթիռակրի քաշը հասել է 242 տոննայի: Այն ընդունակ է 500 կմ բարձրությամբ մինչև 2 տոննա օգտակար ուղեբեռ հասցնել:










