Ջեֆ Բեզոսը տիեզերանավից նկարած տեսանյութ է հրապարակել
Ջեֆ Բեզոսն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որը նկարել էր New Shepard տիեզերանավից ենթաուղեծրային թռիքի ժամանակ:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է Բեզոսին պատկանող ընկերության տիեզերանավով առաջին թռիչքը, որի ժամանակ Բեզոսի հետ միասին տիեզերական տարածություն ուղևորությանը մասնակցել են նրա կրտսեր եղբայր Մարկը, 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկը և 18-ամյա հոլանդացի Օլիվեր Դեյմենը:
Blue Origin ընկերությունը 15 անգամ փորձարկել է ենթաուղեծրային տիեզերանավը, որի ժամանակ անձնակազմի փոխարեն ցուցիչներով համալրված մանեկեն է տեղադրված եղել:
Посмотреть эту публикацию в Instagram










