Այսօր աշխարհի ամենահարուստ մարդը կթռնի տիեզերք. նրան կուղեկցի ևս 3 հոգի

15:44 • 20.07.21

Այսօր աշխարհի ամենահարուստ մարդը` Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, իրեն պատկանող Blue Origin ընկերության հրթիռակրով կթռնի տիեզերք, գրում է space.com-ը` մանրամասնելով, որ միլիարդատիրոջն ուղեկցելու են եղբայրը` Մարկը, և ևս երկու հոգի:

Սա Բեզոսի և Blue Origin-ի համար պատմական իրադարձություն է, քանի որ ընկերությունն առաջին անգամ է դեպի տիեզերք կոմերցիոն թռիչք իրականացնելու:

Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա ընկերության  New Shepard հրթիռակիրը և կապսուլն օդ կբարձրանան Տեխասի Launch Site One արձակման կայանից: Թռիչքը կտևի տասնմեկ րոպե:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 18-ամյա պատանին կդառնա երբևէ տիեզերք թռած ամենաերիտասարդ մարդը: Օլիվեր Դայմեն անունով պատանին հուլիսի քսանին աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի հետ կթռչի տիեզերք:

Հայտնի է, որ Բեզոսի հետ տիեզերք թռչելու հնարավորության համար Դայմենը հանրային աճուրդի ժամանակ վճարել է 28 մլն դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ պատանին Somerset Capital Partners ընկերության գործադիր տնօրենի որդին է:

Հատկանշական է, որ Բեզոսին թռիչքի ընթացքում կընկերակցի նաև 82-ամյա Ուոլի Ֆանքը, որը կդառնա երբևէ տիեզերքում եղած ամենատարեց մարդը: Չորրորդ ուղևորը կլինի Բեզոսի եղբայրը` Մարկը:


Այսօր աշխարհի ամենահարուստ մարդը կթռնի տիեզերք. նրան կուղեկցի ևս 3 հոգի