«Աստված իմ... Դա գերազանցեց իմ բոլոր սպասելիքները». Բեզոսը կիսվել է տիեզերական թռիչքի տպավորություններով (տեսանյութ)  

10:22 • 21.07.21

Ամերիկյան Blue Origin տիեզերական ընկերության սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը դեպի տիեզերք կատարած առաջին ուղևորատար թռիչքից հետո կայացած ասուլիսում կիսվել է տպավորություններով և մանրամասներ պատմել չվերթից:

«Ինչպե՞ս է եղել: Աստված իմ... Դա գերազանցեց իմ սպասելիքները, իսկ ես մեծ ակնկալիքներ ունեի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` բացականչել է գործարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին կաացել է աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի առաջին թռիչքը New Shepard տիեզերանավով: Տիեզերական ուղևորության ժամանակ նրան ուղեկցել են եղբայրը` Մարկը, 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկը և 1-ամյա հոլանդացի Օլիվեր Դեմենը: Վերջին երկուսը դարձել են ամենատարեց և ամենաերիտասարդ անձինք, որոնք եղել են տիեզերքում: Տիեզերանավը հասել է 107 կմ բարձրության վրա: Թռիչքը տևել է 10 րոպե 28 վայրկյան:

Մարդկանցից բացի՝ տիեզերանավում մի քանի պատմական իրեր են գտնվել` կապված ավիացիայի պատմության հետ, այդ թվում` Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին օդաչու կնոջ` Ամելիա Էրհարթի թռիչքային ակնոցը և Ռայթ եղբայրների առաջին օդանավի թևի մի մասը:

Բեզոսը ցանկություն է հայտնել կրկնել թռիչքը:

«Այո՛, գրողը տանի: Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այս սարքը վերալիցքավորելու համար»,- պատասխանել է գործարարը համապատասխան հարցին:  

Նշենք, որ նախօրեին Բեզոսը նաև տեսանյութ էր հրապարակել, որը պատկերել էր հենց թռիչքի ժամանակ` գտնվելով տիեզերանավում:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Jeff Bezos (@jeffbezos)

«Աստված իմ... Դա գերազանցեց իմ բոլոր սպասելիքները». Բեզոսը կիսվել է տիեզերական թռիչքի տպավորություններով (տեսանյութ)