Ուկրաինացիները բորշչ են ուղարկել ստրատոսֆերա (տեսանյութ)
Ուկրաինական սուպերմարկետների ցանցերից մեկը բորշչ և հնդկացորենի ալյուրից պատրաստված բագետ է ուղարկել ստրատոսֆերա: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է Ֆեյսբուքում:
Համաձայն տեսանյութին կից գրությանը՝ ակցիան նվիրված է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի տիեզերք թռիչքին:
«Մենք ստրատոսֆերա ենք ուղարկել ուկրաինական լեգենդար արտադրանքները` բորշչը և հնդկացորենի ալյուրից պատրաստված բագետը: Թող ամբողջ մոլորակն իմանա, որ ուկրաինական բորշչը և հնդկացորենի բագետը տիեզերք են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութի հեղինակները վստահեցնում են, որ արտադրանքը մեկուկես ժամվա ընթացքում բարձրացել է 30 կիլոմետր բարձրության վրա: Թռիչքին պատրաստվել են ավելի քան մեկ ամիս:










