Հին Volkswagen Transporter-ը վերածել են «խելացի» տան՝ անիվների վրա (լուսնակարներ)

22:45 • 30.07.21

Բուլղարացին, որը ձեռք է բերել 1998 թվականի արտադրության Volkswagen Transporter ֆուրգոնը, երկրորդ կյանք է տվել մեքենային՝ այն վերածելով «խելացի» տան՝ անիվների վրա:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, վերջինս թարմացրել է տրանսպորտային միջոցի արտաքին տեսքը, իսկ սրահը վերածել է լիարժեք բնակելի տարածքի: Նախագծի իրականացման համար նա ծախսել է 4500 դոլարից քիչ գումար, որը ներառում է նաև մեքենայի գինը:

Volkswagen Transporter-ի վերակառուցման համար նա 7 ամիս է ծախսել: Այդ ընթացքում մեքենայի սեփականատերը վերանորոգել է այն, կարգի է բերել շարժիչն ու թափքը, ինչպես նաև կահավորել է սրահը: 

Բնակելի գոտին ջերմամեկուսացվել է, իսկ հարմարավետ ջերմաստիճանն ապահովում են դիզելային տաքացուցիչն ու օդափոխման համակարգը: Ջուրը հավաքվում է 25 լիտր տարողությամբ տարայում, որտեղից էլ հոսում է ծորակը բացելիս: Սրահում տեղադրվել է փոքր սառնարան, գազօջախ և ծալովի սեղան-պահարան:

Տուն-մեքենան նախատեսված է երկու մեծահասակ ճանապարհորդի համար, որոնք կարող են տեղավորվել ծալովի բազմոցի վրա: Մեքենան շարժման մեջ է գցում 79 ձիաուժ հզորություն ունեցող 2.4 լիտր ծավալային դիզելային շարժիչը:

Հին Volkswagen Transporter-ը վերածել են «խելացի» տան՝ անիվների վրա (լուսնակարներ)