Թալիբները մտադիր են բուհական ծրագրերից հանել շարիաթին հակասող առարկաները

11:22 • 13.09.21

Թալիբները  պատրաստվում են աֆղանական բուհերի կրթական ծրագրերից հեռացնել շարիաթի օրենքներին հակասող առարկաները, հաղորդում է Tolo News-ը:

«Իսլամի օրենքներին հակասող յուրաքանչյուր առարկա դուրս կգա (ծրագրից)», - ասել է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարար Աբդուլ Բակի Հաքանին:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հայտնել էր, որ բուհերում երկրորդական  առարկաները կփոխարինվեն ավելի ժամանակակից առարկաներով, որպեսզի աֆղանցի ուսանողները կարողանան մրցել այլ երկրի ուսանողների հետ: