Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական․ ադրբեջանական գերատեսչություն

12:52 • 07.02.22

Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական, այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ վերադարձված 8 զինծառայողներից ոմանք զինվորականներ են, որոնք բերման են ենթարկվել 2021 թվականի նոյեմբերի 16-ին:

Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներին վերադարձրել է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ ստանալու դիմաց։