Արտասվում եմ. Էդրիան Բրոուդին խոստովանել է, որ չի կարողանում դիտել իր մասնակցությամբ օսկարակիր «Դաշնակահարը» ֆիլմը

13:41 • 21.03.22

Դերասան Էդրիան Բրոուդին խոստովանել է, որ չի կարողանում իրեն ստիպել դիտել իր մասնակցությամբ օսկարակիր «Դաշնակահարը» ֆիլմը, քանի որ միայն արդեն ֆիլմի մասին խոսելիս արտասվում է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, կենսագրական պատերազմական դրամայում գլխավոր դերակատարման համար աստղն «Օսկար»-ի է արժանացել, ինչպես նաև կինոքննադատների համընդհանուր գովեստին:

Բրոուդին պատմել է, որ ռեժիսոր Ռոման Պոլանսկու ֆիլմում նկարահանվելու համար տեսախցիկից այն կողմ տաժանակիր աշխատանք է կատարել. «սովամահության սննդակարգի» է հետևել, կյանքի փոփոխության հանգեցրած անձնական զոհաբերությունների է դիմել:

«Նույնիսկ չեմ կարող դիտել ֆիլմը: Չեմ կարող: Երբ խոսում եմ դրա մասին, արտասվում եմ»,-նշել է դերասանը:

Tough: Adrien took on the lead role as composer W¿adys¿aw Szpilman in the biopic, which follows the Holocaust survivors life during the Nazi occupation of Warsaw'I cry talking about it': Adrien Brody has revealed he can't bring himself to watch The Pianist as he detailed starving himself and making 'life changing' sacrifices for the role