Երևանում անհնազանդության ակցիաներ են․ ուղիղ

09:08 • 02.05.22

Վաղ առավոտյան, ինչպես հայտարարալ էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։

Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Միաժամանակ, ընդդիմությունը շարունակում է փակ պահել Ֆրանսիայի հրապարակը, ընդդիմության ներկայացուցիչները վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, գիշերել այնտեղ։