«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով միջազգային գիտաժողովին
ԵՊՀ –ում տեղի ունեցավ «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով միջազգային գիտաժողովը, որի նպատակը Ադրբեջանի հայատյաց քարոզչության հակադարձմանն ուղղված քայլերի մշակման անհրաժեշտությունն էր։ Միջազգային գիտաժողովին, ի թիվս այլոց, մասնակցել և ելույթ են ունեցել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական, տնտեսական գործիչ Երվանդ Թարվերդյանը, փոխնախագահ, Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը։
Գիտաժողովը տեղի է ունեցել մայիսի 19-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքում։ Գիտաժողովը կազմակերպել են ԵՊՀ Պատմության և Աստվածաբանության ֆակուլտետները և ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու Հայագիտության կենտրոնը։ Գիտաժողովին մասնակցել են նաև «Միացյալ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։
ՄՀ կուսակցության ղեկավարությունը Սփյուռքի հայկական գաղթօջախներ այցելությունների ընթացքում արձանագրել են մի շարք մտահոգիչ փաստեր, որոնք էլ նաեւ առիթ են հանդիսացել գիտաժողովի կազմակերպման ու անցկացման համար։
Ըստ կուսակցության ներկայացուցիչների պարզվում է` մեր հայրենակիցները պարբերաբար ականատես են լինում հայատյաց, ադրբեջանական կամ ադրբեջանամետ քարզչության սփռմանը, այդ թվում` տարբեր ԶԼՄ-ներում։ Իսկ դրան հակադարձում հայաստանյան գիտական-մտավորականության կողմից կամ չկա, կամ որոշ դեպքերում թույլ է։ Համաժողովը առաջին փորձն է ամբողջացնելու դաշտը, համախմբելու գիտական ու քաղաքական ներուժը այդ մարտահրավերների դեմ պայքարելու և ըստ պատշաճի պատասխան տալու։










