Չենք հավատում. Կրեմլը մեկնաբանել է Սիրիայում Թուրքիայի սպասվող ռազմական գործողությունը

15:29 • 15.06.22

Ռուսաստանը չի հավատում, որ Սիրիայում Թուրքիայի սպասվող ռազմական գործողությունը կնպաստի Արաբական Հանրապետությունում կայունությանը, այսօր՝ հունիսի 15-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է eadaily.com-ը։

«Մենք չենք հավատում, որ այս հատուկ գործողությունը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետությունում կայունությանն ու անվտանգությանը», - ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել էր, որ Թուրքիայի նման գործողությունները «անհիմն քայլ» կլինեն։

Այս ամսվա սկզբից Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտական լարվածության մեջ է պահում Սիրիայի հյուսիսը՝ նշելով, որ պատրաստ է ևս մեկ անդրսահմանային օպերացիա իրականացնել՝ երկրի հարավային սահմանից 30 կմ դեպի հարավ «անվտանգության գոտի» ձևավորելու համար։