Արցախի կարգավիճակը ինքնանպատակ չէ, չպետք է մոռանանք արցախյան կոնֆլիկտի բուն էությունը․ Արուսյակ Ջուլհակյան

11:50 • 16.06.22

Արցախի կարգավիճակը ինքնանպատակ չէ, մենք չպետք է մոռանանք արցախյան կոնֆլիկտի բուն էությունը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Դեռևոս 1980-ական թթ-ից մենք ելել ենք իրավունքների պաշտպանության համար, երբ անվանգության խնդիր առաջացավ, ու շարունակում ենք գործել այդ ուղությամբ»,- ասաց նա։

Հարցին՝ ինչ կարգավիճակով կամ ում երաշխավորմամբ են պատկերացնում Արցախի անվտանգությունը, իշխող խմբացության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ասաց․

«Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով, սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ։ Ըստ էության՝ կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգությւան ապահովման և իրավունքների պաշտպանության հիմքում։ Գլխավորն այս պահին այն է, որ մենք պետք է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխքիներից բխեցնենք Արցախի կարգավիճակը։ Երեկ վարչապետը հստակ ներկայացրեց, թե որ թվականներին և որ իշխանությոնների կողմից է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։