Պեսկովը հայտնել է՝ կա արդյոք Ուկրաինայի հարցով երկխոսություն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է՝ տարվում է արդյոք Ուկրաինայի հարցով երկխոսություն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։
«Ոչ', չի տարվում», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ, Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը նշել էր, որ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև երկխոսությունն աննախադեպ ցածր մակարդակի վրա է։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև վստահությունը խաթարվել է և նույնիսկ « ակնհայտ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը փլուզվում է»։
Մինչ այդ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի դիտարկում միջնորդական դերը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցություններում։










