Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ՝ որոշելով Հրվ. Կովկասում խաղաղության գործընթացի ապագան. Բրյուսելը փորձում է գործընթացից դուրս մղել Մոսկվային. Коммерсантъ
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ։ Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Մոսկվայում բանակցությունները վերաբերելու են տեխնիկական պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ Բրյուսելում օրակարգում է լինելու հիմնական չլուծված հարցը. պատրա՞ստ են արդյոք Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել և գիծ քաշել ավելի քան 30 տարվա հակամարտության տակ։ Դիվանագիտական ջանքերի կենտրոնի տեղափոխումը եվրոպական հարթակ կապված է Մոսկվայի միջնորդական ջանքերից երկու կողմերի դժգոհության հետ։ Ուկրաինայում հակամարտությամբ առաջացած աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին Բրյուսելը փորձում է օգտվել դրանից՝ Ռուսաստանից գլխավոր խաղաղարարի դերը վերցնելու համար, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև։
Ով՝ Մոսկվա, ով՝ Բրյուսել
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ երեքշաբթի Մոսկվայում կայանալիք սահմանազատման և անվտանգության հարցերով երկու ազգային հանձնաժողովների համատեղ նիստը կլինի այս ձևաչափով երկրորդ հանդիպումը։ Առաջին հանդիպումը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անմիջապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ստորագրել են ազգային հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ հրամանագրեր:
Օգոստոսի 30-ին կայանալիք հանդիպման նախաշեմին Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն անցած շաբաթ Չոլպոն Աթայում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումը։ Հանդիպման ընթացքում Ալի Ասադովն ընդգծել է փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընթացիկ խնդիրների լուծման կարևորությունը։
«Այնտեղ շատ լուրջ աշխատանք է ընթանում։ Հույս ունենք, որ այդպես կշարունակվի մինչև վերջ»,- ասել է Ալի Ասադովը։
«Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են եռակողմ հանձնաժողովի շրջանակում, որպեսզի թուլացնենք լարվածությունը տարածաշրջանում», - Մոսկվայի դիրքորոշումն ընդգծել է Ռուսաստանի վարչապետը։
Այնուամենայնիվ, չնայած Մոսկվայի միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված աշխատանքին, Բաքուն և Երևանն աճող կարիք են զգում բանակցությունները շարունակելու մեկ այլ եվրոպական հարթակում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Նախկինում երկու անգամ՝ անցած դեկտեմբերին և այս մայիսին, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հավաքած Շառլ Միշելն օգոստոսի 31-ին Բրյուսելում կհյուրընկալի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը, որը կարող է վճռորոշ դառնալ երկու կողմերի համար՝ որոշելով Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետագա ընթացքը։
«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը։ Բայց մենք Հայաստանի կողմից այս գործընթացի առումով վարանում ենք տեսնում: Ղարաբաղն այլևս «Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիր չէ» (չակերտները՝ Tert.am)։ Այս հարցն արդեն «լուծված» (չակերտները՝ Tert.am) է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «անցյալում» (չակերտները՝ Tert.am) է։ Մեզ համար այս հարցն արդեն փակ է, հիմա ուզում ենք «քաղաքակիրթ հարաբերություններ» (չակերտները՝ Tert.am) հաստատել»,- Բաքվի հիմնական ակնկալիքները ձևակերպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Իր հերթին, Երևանը նախընտրել է ձեռնպահ մնալ Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հայտարարություններից։ «Արդյունքներից հետո կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների վերաբերյալ»,- տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Ո՞ր ճանապարհը կտանի դեպի խաղաղություն
Մոսկվայում և Բրյուսելում հանդիպումները տեղի կունենան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգոստոսի ամբողջ ընթացքում նկատվող աճող լարվածության ֆոնին։ Արդեն ամսվա սկզբին այնտեղ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը չի կարելի սովորական բախում անվանել՝ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություն է իրականացրել Ղարաբաղի Սարիբաբա բարձունքի տարածքում։ Բաքվում այն անվանել են «Հատուցում» հատուկ գործողություն՝ ի պատասխան հայկական զինուժի «գնդակոծության» (չակերտները՝ Tert.am), որի արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվել։
Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի ղեկավարության կողմից «մի շարք հարցեր են առաջացնում ռուսական ռազմական զորակազմի առնչությամբ»։ Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն երկու ղեկավարների զրույցը չի կարողացել թուլացնել Երևանում տիրող լարվածությունը, որն արտահայտվել է օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձում։
«Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,- ասել էր Փաշինյանը:Ըստ ամենայնի, «ճաք տվող» միջազգային կառույցներ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բացի այդ, առանց Ռուսաստանի անունը տալու, Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրել էր, որ դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ հարցեր են կուտակվել։
«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ», - ասել էր ՀՀ վարչապետը:
Իր հերթին, ադրբեջանական կողմը դժգոհ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ձգձգումից:
«Կոմերսանտ»-ի զրուցակիցները Երևանից խոստովանում են, որ Մոսկվայում և Բրյուսելում բանակցությունների նոր փուլի նախօրեին իրավիճակը Հայաստանի օգտին չէ։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նշել է, որ Երևանի համար գնալով բարդ իրավիճակում Եվրամիությունը, որը հավակնում է լինել միջնորդ, ինչպես և Միացյալ Նահանգները, ապավինում է հակամարտության լուծմանը, որը կհանգեցնի 2025 թվականի նոյեմբերից հետո ռուս խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից:
«Ուստի Եվրամիությունը շահագրգռված է, որ Երևանն ու Բաքուն բրյուսելյան բանակցություններում պայմանավորվեն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի շուրջ, որպեսզի դրանից հետո իրական բանակցություններ սկսվեն այս ինքնավարության պարամետրերի շուրջ»,- ասել է Բենիամին Պողոսյանը։
Իր հերթին, ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի համանախագահ Ֆարիդ Շաֆիևը հաստատել է, որ Բաքվի համար առաջնահերթությունը Բրյուսելի բանակցություններում լինելու է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի հարցը։
«Ռուսական փորձագիտական համայնքը հարց է տալիս՝ ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում այլընտրանքային հարթակ բացեցին բանակցությունների համար, երբ արդեն կա ռուսական ուղղությունը։ Նախ՝ Բրյուսելի բանակցությունները չեն նշանակում հրաժարում ռուսական հարթակից։ Երկրորդ՝ ԵՄ-ն երկու երկրներին էլ առաջարկում է կոնկրետ տնտեսական աջակցություն, և, մասնավորապես, Հայաստանը մեծ հույսեր է կապում Բրյուսելի ներդրումների հետ։ Երրորդ, չնայած 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթի վրա Ռուսաստանի նախագահի ստորագրությանը, Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձգձգում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևան հաղորդակցությունների բացման գործընթացը, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն 9-րդ կետով: Բաքուն հիասթափված է առաջընթացի բացակայությունից. սա ևս մեկ պատճառ է, որ բանակցային ուղին գործարկվել է Բրյուսելում»,- եզրափակել է փորձագետը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Սպորտ 17:32 • 15/11 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ 58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Տնտեսություն 13:17 • 15/11 Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
19:33 • 15.11.24 Աշիկ Անդրեյանը` ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
-
17:32 • 15.11.24 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ