Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատար է կողաշրջվել․ Shamshyan.com

22:17 • 21.11.22

Այսօր` նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Կապան Մ2 ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին Scania մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։