ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը

17:51 • 22.11.22

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: