Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի

15:05 • 22.11.22

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Տուժել է 377 մարդ, ևս 31-ը անհետ կորել է, տարհանվել է 7060 մարդ։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 21-ին։

5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջակարտայից 74 կմ հարավ-արևելք։ Ավերվել է ավելի քան 2,3 հազար տուն, վնասվել են դպրոցներ ու հիվանդանոցներ։ Տարեսկզբից սա երրորդ խոշոր երկրաշարժն է Ինդոնեզիայում՝ հունվարին ցնցումների հետևանքով զոհվել է 25 մարդ, իսկ փետրվարին՝ ավելի քան 100 մարդ։