AP-ն աշխատանքից ազատել է լրագրողին, որը գրել էր Լեհաստանում «ռուսական» հրթիռների ընկնելու մասին. Daily Beast

12:51 • 22.11.22

Ամերիկյան Associated Press գործակալությունն աշխատանքից ազատել է լրագրող Ջեյմս Լապորտային, որը գրել էր, որ «ռուսական հրթիռն: Այս մասին հայտնում է Daily Beast-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հրթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին լեհական Պրժևոդով գյուղում։ Պաշտոնապես ԱՄՆ-ն և Լեհաստանը հակված են այն վարկածին, որ հրթիռի անկումը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության աշխատանքի հետևանք է։

Լապորտայի նյութում որպես աղբյուր նշվում է «ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա»։ Միևնույն ժամանակ, AP-ն ունի կանոն, ըստ որի՝ գործակալությունը «սովորաբար փնտրում և պահանջում է մեկից ավելի աղբյուրներ այն դեպքում, երբ նրանք անանուն են»։ Բացառություն կարող է լինել այն դեպքը, երբ «նյութը ստացվում է հեղինակավոր անձից, որը տրամադրում է այնպիսի մանրամասն տեղեկատվություն, որի ճշգրտության հարցում կասկած չկա»։

Daily Beast-ը գրում է, որ հրթիռային միջադեպի մասին AP-ի հաղորդումը «ապշեցրել է աշխարհի մեծ մասը»։ Այս նյութը, որը մեջբերվել է բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներում, հաջորդ օրը հեռացվել է գործակալության կայքից։ Փոխարենը խմբագիրը հաղորդագրություն է հրապարակել, որում գրել է, որ տեղեկությունը ստացվել է մի աղբյուրից, որի տվյալները պարզվել է՝ սխալ են, և «հետագա տվյալները ցույց են տվել, որ հրթիռները արտադրվել են Ռուսաստանում և, ամենայն հավանականությամբ, արձակվել են Ուկրաինայի կողմից»։

Պաշտոնապես AP-ն չի մեկնաբանել Լապորտային հեռացնելու մասին տեղեկությունը։ Ինքը՝ լրագրողը, որը գործակալությունում աշխատել է 2020 թվականի ապրիլից, հրաժարվել է մեկնաբանություններից։