Զինված ուժերում բոլորն ապահովված են ձմեռային համազգեստով, տեղեկությունը, որ համազգեստ չունեն, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակ
Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով, համազգեստի պակաս չկա։ Անձնակազմն ապահովված է ձմեռային համազգեստով, որը ներառում է ձմեռային բաճկոն, ձմեռային անդրավարտիք, ձեռնոց, գլխարկ, տաք կիսագուլպաներ, տաք ներքնաշորեր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն։
«Տեղեկությունները, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նման ահազանգեր են լինում, ինչպես նաև ցանկացած այլ ահազանգ, պաշտպանության նախարարությունը պատշաճ ուսումնասիրում է դրանք», -ասաց Թորոսյանը։










