Այդ «ակտիվիստները» իրականում ուժային կառույցների ներկայացուցիչներ են, ոչ մի բնապահպանական խնդիր չկա․ Մեսրոպ Առաքելյան
Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների մասնկացությամբ բանակցությունները դեռ շարունակվում են և արվում է առավելագույնը, որ խաղաղապահների ջանքերով հարցին հանգուցալուծում տրվի։ Այս մասին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բողոքի ակցայի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրական Մեսրոպ Առաքելյանը։
«Ադրբեջանցիների կեղծ պատրվակը վերաբերում է նրան, իբրև թե Արցախում շահագործվող հանքը բնապահպանական ռիսկեր է առաջացնում։ Արցախի դիրքորոշումն այն է, որ միջազգային հանրության առաջ, Արցախի օրենսդրության շրջանակներում, պատրաստ ենք ներկայացնել անհրաժեշտ միջոցառումները և մոնիթորինգը, որը կփաստի՝ Արցախում շահագործվող հանքերը չեն առաջացնում բնապահպանական ռիսկեր։ Սա Ադրբեջանի հերթական սարդրանքն է, այստեղ որևէ բնապահպանական խնդիր չկա»,- ասաց Մեսրոպ Առքելյանը։
Նա ընդգծեց, որ «բնապահպանների» քողի ներքո հանդես են գալիս ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Տարբեր փաստեր կան, որ այդ «ակտիվիստները» իրականում ուժային կառույցների աշխատակցներ են, այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, մեկ-երկու բնապահպանական ոլորտի պաշտոնյաների քողի ներքո թաքնված են մի քանի հարյուր ուժային կառույցի աշխատակիցներ»,- ասաց նա։










