Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. տեղեկատվական շտաբ

22:14 • 13.12.22

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են:

Հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը:

Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ: