Երկրագնդին է մոտենում «Սուրբ Ծննդյան» աստղակերպը

22:32 • 13.12.22

Եվրոպացի գիտնականները հայտնաբերել են 2015 RN35 աստղակերպը, որը թռչում է դեպի Երկիր, հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։

Daily Express թերթը նշել է, որ երկնային մարմնի տրամագիծը հասնում է 140 մետրի և այն կմոտենա մեր մոլորակին 680 հազար կիլոմետր հեռավորության վրա, ուստի մոտ ապագայում այն վտանգ չի ներկայացնում մարդկության համար։

Բրիտանացի լրագրողները 2015 RN35-ը կոչել են «Սուրբ Ծննդյան աստղակերպ»։