Ֆինանսների նախարարությունում առաջատար մասնագետն ընկել է աստիճաններից և մահացել

16:32 • 13.12.22

Ֆինանսների նախարարությունում առաջատար մասնագետն ընկել է աստիճաններից, վնասվածք ստացել,ինչի հետևանքով և մահացել է։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար Tert.am-ը դիմեց ՀՀ ոոստիկանության լրատվության վարչություն, որտեղից հայտնեցին որ նշված դեպքով ահազանգ ստացվել է Շտապօգնության ծառայությունից․ «Ոստիկանությանը հայտնել են, որ կանչով մեկնել են Ֆինանսների նախարարության մասնաշենք,  որտեղ մահացել է եղել 1957 թվականին ծնված աշխատակիցը»։

Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստաթղթերը փոխանցվել է նախաքննական մարմնին։