Զելենսկու խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի նախագահը «շատ հոգնած է»

09:57 • 14.12.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոգնած է, ասել է նրա գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի տված հարցազրույցում:

Զրույցի ընթացքում Գորդոնը նշել է, որ Ուկրաինայի նախագահը «շատ վատ տեսք ունի»։ Սրան ի պատասխան Արեստովիչը նշել է. «Դե, նա ուղղակի շատ հոգնած է»։

«Եթե համեմատենք պատերազմից առաջ, ես չեմ խոսում Կվարտալի ժամանակների մասին (Kvartal 95-ը ստեղծագործական ստուդիա է, որը ղեկավարում էր Զելենսկին մինչև պետության ղեկավար ընտրվելը), ապա դրանք երկու տարբեր մարդիկ են. նույնիսկ աչքերն են տարբեր»,- ասել է լրագրողը։

Արեստովիչը դա չի հերքել՝ ասելով, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Վլադիմիր Զելենսկին «շատ հոգնած է»։

«Դա անվերջ մրցավազք է, շատ դժվար: Նա ամբողջովին վերափոխվել է, ուրիշ մարդ դարձել։ Բայց այս մարդը՝ նորը, նույնպես շատ հոգնած է», - ասել է նա:Միևնույն ժամանակ, ըստ Արեստովիչի, Զելենսկին դեռ շարունակում է շատ  կատակել և միշտ բարևում է խաղային ձևով։