Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան

15:52 • 23.12.22

Լաչինի միջանցքը բացելու համար պետք է ամեն կերպ ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրուցում, ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում, ռուս խաղաղապահներին պահանջեր կան, որ իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց հարց է առաջանում՝ կարողանո՞ւմ են լուծել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ նրանք ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է, ամեն ինչ արվում  է, որ էսկալացիոն պրոցեսներ չլինեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը։

Նա ասաց, թե ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել և դա փաստական իրադրության արձանագրում է։

Նա հայտարարեց, թե ռուս խաղաղապահները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են։

«Լաչինի միջանցքը միանշանակ պետք է բացվի ու բացվելու է առանց նախապայմանների», - ասաց Արմեն Խաչատյանը։

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան