Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահները միասին են հետևել ՉԼ եզրափակիչ խաղին

11:25 • 11.06.23

Թուրքիայի նախագհ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանը միասին են հետևել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպմանը։

Եզրափակիչ խաղը տեղի էր ունենում Ստամբուլի Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում։

ՄանՍիթին 1-0 հաշվով հաղթեց ՉԼ-ի եռակի հաղթող իտալական «Ինտերին»՝ ասռաջին անգամ դառնալով գավաթի մրցանակակիր։ Հաղթական ու միակ գնդակի հեղինակ դարձավ Իսպանիայի հենակետային կիսպաշտպան Ռոդրին։ Վերջինս նաև ճանաչվեց հանդիպման խաղացող։