ՄանՍիթիի հենակետային կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է ՉԼ եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող

11:05 • 11.06.23

«Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը դարձել է միակ ու հաղթական գոլի հեղինակը, ճանաչվել է հանդիպման խաղացող։

Ռոդրին իտալական «Ինտերի» դարպասը գրավել է 68-րդ րոպեին։

Իսպանիայի հավաքականի կիսպաշտպանն ընդհանուր առմամբ ՉԼ-ի 2022/23 մրցաշրջանում 2 գնդակի հեղինակ է դարձել։ Ապրիլի 11-ին քառորդ եզրափակիչում նա հեռահար հարվածով գրավել էր գերմանական Մյունխենի «Բավարիայի» դարպասը։ Խաղն ավարտվել էր 3-0 հաշով հօգուտ անգլիական ակումբի։