Մենք արժանի չէինք պարտության․ «Ինտերի» գլխավոր մարզիչ
Մենք արժանի չէինք պարտության: Այս մասին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։
«Մենք խաղում էինք բարձրակարգ թիմի դեմ, իհարկե, բայց Ինտերը նույնպես հիանալի եզրափակիչ խաղաց»,- ասել է իտալացի մասնագետը՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը։
«Մենք իսկապես ափսոսում ենք, որովհետև պարտությունը ամենավատ բանն է սպորտում, բայց ես պետք է շնորհավորեմ իմ տղաներին»,- ասել է Ինձագին։
Ըստ նրա՝ «Ինտերի» խաղացողները շատ հիասթափված են։ «Բայց պետք է շատ հպարտ լինեն իրենց խաղով»,- հավելել է «ներաձուրիների» գլխավոր մարզիչը:










