Ձյուդոիստ Վահե Աղասյանը Եվրոպայի գավաթում դարձել է բրոնզե մեդալակիր
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցել է 2023 թվականի հունիսի 1-2-ը Սլովենիայի Գրադեց քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիան, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանը ( Հրազդան, մարզիչ՝ Կարեն Աղասյան), հաղթելով 4 գոտեմարտում գրավեց 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։
73 կգ քաշային կարգում, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը ( մարզիչ՝ Վահե Թորոսյան) գրավեց 5-րդ տեղը։













