Վիետնամում վիճահարույց քարտեզի պատճառով արգելվել է «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը
Վիետնամն արգելել է Warner Bros կինոընկերության նոր «Բարբի» ֆիլմի ցուցադրությունն այն տեսարանի պատճառով, որում պատկերված է վիճահարույց քարտեզը. այն ցույց է տալիս Հարավչինական ծովի հատվածը, որի նկատմամբ Չինաստանը հավակնություններ ունի, գրում է theguardian.com-ը:
Այդ տարածքը ներառում է այն հատվածները, որոնք Վիետնամը համարում է իր մայրցամաքային շելֆը:
Ըստ ֆիլմում ցուցադրված քարտեզի՝ այդ տարածքը Չինաստանինն է:
Պարբերականը հիշեցնում է, որ 2016-ին Հաագայի դատարանի միջազգային արբիտրաժային որոշմամբ Չինաստանի հավակնությունները ոչ օրինական էին ճանաչել, սայկայն Չինաստանը հրաժարվում է ճանաչել այդ որոշումը:
2019 թվականին Վիետնամի կառավարությունը նույն պատճառով արգելել էր DreamWorks-ի Abominable անիմացիոն ֆիլմը, իսկ անցյալ տարի՝ Sony-ի Uncharted մարտաֆիլմը:










