Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

13:03 • 28.04.24

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցերով, այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է փոխնախագահ Կամալա Հարիսին՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելը, գրում է CNN-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև նրանք, ովքեր ներում են ստացել:

Նրանցից մեկը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին, որը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք մի քանի անգամ այցելել է Սպիտակ տուն՝ քրեական արդարադատության բարեփոխմանն առնչվող հարցերի քննարկման համար։

«Ես այստեղ եմ պարզապես օգնելու համար, այնքան ոգևորված եմ, որ այստեղ եմ՝ լսելու ձեր պատմությունները»,- ասել է Քարդաշյանը:

Reality-television star and entrepreneur Kim Kardashian attends an event to discuss criminal justice reform with Vice President Kamala Harris at the White House in Washington, DC, on April 25.Kim Kardashian joins Kamala Harris, pardon recipients to discuss criminal  justice reform - ABC NewsKim Kardashian meets US Vice-President Kamala Harris to discuss criminal  justice reform | The Straits Times