Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ հնարավոր մահափnրձի մասին
Լեհաստանի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Այս մասին հոկտեմբերի 11-ին, X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կարոլինա Գալեցկան։
«Ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին և հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը հանձնարարել են միջոցներ ձեռնարկել այս կապակցությամբ»,- գրել է Գալեցկան։










