Ինչպես է փոխվել «Նոա» ֆուտբոլային ակադեմիան վերջին երեք տարում (տեսանյութ)
2023 թվականի սեպտեմբերից «Նոա» ՖԱ-ն սկսել է իր ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նոր փուլը։ Անցած երեք տարիների ընթացքում ակումբում իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ ուղղված մարզումային պայմանների բարելավմանը և երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը։
Դեռ երեք տարի առաջ այն տարածքում, որտեղ այսօր գործում է «Նոա Պարկի» նոր մասնաշենքը, լողավազան էր։ Այսօր պատկերն ամբողջությամբ փոխվել է։ Տարածքում իրականացված աշխատանքների արդյունքում ձևավորվել են նոր հնարավորություններ և պայմաններ, որոնք միտված են հայկական ֆուտբոլի զարգացմանն ու ապագա սերունդների կրթությանը։
«Նոա» ակադեմիայի հիմքում հստակ նպատակ է՝ ներդրում կատարել պատանի ֆուտբոլիստների զարգացման գործում, նպաստել նրանց մարզական հմտությունների կատարելագործմանը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կձևավորվեն հայկական ֆուտբոլի ապագա ֆուտբոլիստները։ «Այսօր, հետադարձ հայացք գցելով անցած ճանապարհին, հպարտությամբ ենք խոսում կատարված հսկայական աշխատանքի մասին։
Ներդրված յուրաքանչյուր ջանք ու ռեսուրս արդարացված էր։ «Նոա Պարկը» ստեղծվում է գալիք սերունդների համար՝ ծառայելու հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։










