Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

17:52 • 11.10.26

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։

Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4, Բանգ;ադեշի 2, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հորդանանի, Պաղեստնին, Սուդանի և Եգիպտոսի մեկակական քաղաքացիներ։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները օդանավակայանի վրա հարձակման մեջ մեղադրել են Եմենի հութիներին՝ դա որակելով որպես ռազմական հանցագործություն և խոստանալով պատասխանել դրան։

Նշվում է, որ հութիները դեռ չեն մեկնաբանել Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը։

Հոկտեմբերի 8-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակման հետևանքով թագավորության 3 քաղաքացի էր զոհվել։ Հարձակման պատասխանատվությունը իրենց վրա էին վերցրել Եմենի հութիները։

Հոկտեմբերի 6-ին և 7-ին ևս հութիները հարվածել էին Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայանի. հարվածների հետևանքով երեք մարդ էր զոհվել, 28-ը՝ վիրավորվել։

Եմենում վերջին ամիսներին վերսկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է երկրի կառավարական ուժերին։ Հութիները, բացի կառավարական ուժերին հարվածներից, նաև թիրախավորում են Սաուդյան Արաբիան։