Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ, որ հաստատակամությամբ և նորանոր բարձունքներ նվաճելու նախանձախնդրությամբ մուտք գործեք կյանքի նոր փուլ. Արամ Ազատյան

18:05 • 24.05.24

Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Դուք մեծ կյանք եք մտնում գիտելիքի հարուստ պաշարով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

«Շարունակեք անդադար կրթվել:

Ձեր ստացած գիտելիքների, կյանքի դասերի ու թանկագին խորհուրդների համար, մենք էլ ձեր հետ միասին, պարտական ենք մանկավարժներին:

Հարգարժան ուսուցիչներ, ձեր հայրենանվեր ու անձնուրաց աշխատանքն անվերջ մեծարանքի է արժանի, ուստի ուզում եմ կրկին շնորհակալություն ասել և շնորհավորել Ձեզ նույնպես: 

Սիրելի շրջանավարտներ, հիշարժան այս օրը մաղթում եմ, որ հաստատակամությամբ և նորանոր բարձունքներ նվաճելու նախանձախնդրությամբ մուտք գործեք կյանքի նոր փուլ, ուր այլևս դուք եք պատասխանատու ձեր ցանկացած քայլի համար և դուք եք ձևավորելու մեր հետագա ապագան: Բարի ե՛րթ ձեզ»,- գրել է նա: