Էրդողանը եկող շաբաթ կայցելի օկուպացված Շուշի

13:12 • 30.06.24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եկող շաբաթ կայցելի օկուպացված Շուշի: Նա այնտեղ կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 6-ին։

Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտնի է դարձել Էրդողանի՝ հուլիսի համար նախատեսված դիվանագիտական գրաֆիկից:

Էրդողանը եկող շաբաթ կայցելի օկուպացված Շուշի