Ալիևն Ուզբեկստանի նախագահի հրավերով կմեկնի Ուզբեկստան

19:36 • 21.08.24

Ալիևն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան։

Այս մասին հայտնել է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ մամուլի ծառայության, գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են ուզբեկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցերը: