Էկվադորում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

13:08 • 01.02.25

Էկվադորում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 154 հազար բնակչություն ունեցող Ամբատո քաղաքից 91 կմ հյուսիս-արեւելք: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։