Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿ

13:05 • 06.02.25

Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ի պատասխան հարցի, արդյոք Մհեր Ախտոյանին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ երեկ զինված հարձակում էր եղել  Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, կա 1 զոհ, 1 վիրավոր:

 

 

Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿ