Եթե վարորդն ապօրինի գործողություն է անում, ապա նկարահանեք դա և ուղարկեք մեզ, մենք դրանց ընթացք կտանք․ Հայկ Մարության (տեսանյութ)

21:14 • 16.02.25

Եթե վարորդն ապօրինի գործողություն է անում, ապա նկարահանեք դա և ուղարկեք մեզ, մենք դրանց ընթացք կտանք։ Այս մասին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիրելի երևանցիներ, այս շաբաթվա ընթացքում փորձել ենք մաքսիմալ շատ երթուղիներ նստել, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվում, ինչպես նաև կանխարգելենք այնպիսի դեպքերը, երբ օրինակ վարորդը կամ հսկիչը թույլ չի տալիս, որ ուղևորն առանց վճարելու նստի կամ փորձ անի իջեցնել ուղևորին։ Դա ապօրինի գործողություն է։

Խնդրում եմ նաև մեր համաքաղաքացիներին, որ վարորդների հետ վիճաբանության մեջ չմտնեն։ Վարորդներն իրենք իրենց կամքով չեն անում, եթե ինչ-որ բան անում են։ Ես շատ եմ զրուցել նրանց հետ, գիտեմ իրենց մոտեցումները,  նրանց ընտանիքներն էլ նույնպես վճարելու հետ կապված խնդիրներ ունեն։ Սիրելի վարորդներ, խնդրում եմ մի կատարեք վերևից եկած հրամանները, դրանք ապօրինի են։ Սիրելի քաղաքացիներ, եթե տեսնում եք, որ վարորդներն ապօրինի գործողություններ են կատարում, ապա անպայման նկարահանեք դրանք և ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին, մենք կուսումնասիրենք դրանք և ընթացք կտանք»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․