Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ու Սամվել Շահրամանյանը քննարկել են հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները

21:42 • 17.04.25

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած աշխատանքները և հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները: Խորհրդի անդամները հետաքրքրվել են ԱՀ իշխանությունների դիրքորոշումների և ծրագրերի վերաբերյալ՝ կարևորելով ջանքերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը: