Ամերիաբանկը Career City Fest-ում է, ներկայացնում է բրենդի ուժը՝ թիմ ու արժեքներ (լուսանկարներ, տեսանյութ)

22:12 • 25.04.25

Ամերիաբանկն արդեն 4-րդ անգամ միացել է Career City Fest գործատուների փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Բրենդի ուժը. արժեքներ, թիմ, արտադրանք» խորագրով։

Տաղավարի հիմքում Ամերիացիների երեք արժեքներն են՝ մտածել գեղեցիկ, զգալ պատասխանատու և գործել համախմբված․ յուրաքանչյուրը ներկայացված է ինտերակտիվ եղանակով՝ մասնակիցներին ու այցելուներին ընձեռելով Ամերիացիների արժեքներին ծանոթանալու ու խաղերի միջոցով դրանց հաղորդակից դառնալու հնարավորություն։

Ամերիաբանկն այս տարի մեծ ոգևորությամբ է պատրաստվել միջոցառմանը։ Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի խոսքով՝ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր գործատու ներկայանա իր արժեքների տրամաբանության ներքո։

Career City Fest-ի կարևորագույն բաղադրիչներից են նաև պանելային քննարկումները, որոնց շրջանակում մասնագետները կիսվում են փորձով ու աշխատաշուկայի զարգացման իրենց տեսլականով։

Ամերիաբանկի Տաղանդների ներգրավման, զարգացման և վերապատրաստման թիմերի ղեկավար Վահան Մելքումյանը ևս բանախոսների շարքում է։ Պանելային քննարկմանը խոսելու են շատ հետաքրքիր ու կարևոր թեմայի վերաբերյալ՝ ինքնիրացում աշխատանքում և առօրյա կյանքում։ 

Career City Fest-ի մյուս հարթակը EVP SHOW-ն է, որի բեմում ընկերությունները ներկայացնում են իրենց կորպորատիվ մշակույթը և ստեղծագործ ու համարձակ թիմը։ Այս տարի Ամերիաբանկը յուրահատուկ մատուցմամբ կներկայացնի ընկերության կորպորատիվ միջոցառումները:

Career City Fest- բաց է ապրիլի 25-ին և 26-ին։ Բաց մի թողեք առաջատար գործատուների հետ շփվելու և նրանց նորովի բացահայտելու հնարավորությունը։