Թաիլանդի ափից 100 մետր հեռավորության վրա ինքնաթիռն ընկել է ծովը
Թաիլանդի Չա Ամ լողափից 100 մետր հեռավորության վրա թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել ծովը, հայտնում է Khaosod թերթը։ Հայտնի է, որ հինգ մարդ զոհվել է, մեկըծանր վիրավորվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները։ Քանի որ դեպքի վայրը գտնվել է ծովում, փրկարարների համար դժվար է եղել ափից հասնել այնտեղ։
Չա Ամ հանգստավայրը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Թաիլանդի ծոցի ափին։ Հեռավորությունը Բանգկոկից150 կմ է։










