Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրին իշխանությունը հանձնել է ավագ որդուն

14:36 • 03.10.25

Լյուքսեմբուրգում ուրբաթ օրը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրիի գահից հրաժարվելու արարողությունը՝ հօգուտ գահաժառանգ Մեծ դուքս Գիյոմի:

Հենրին մեծ դուքսերի պալատում ստորագրել է հրաժարման մասին հրամանագիր։ Այնուհետև այդ փաստաթուղթը ստորագրել է նաև երկրի վարչապետ Լյուկ Ֆրիդենը։

«Ձեր հոր՝ Մեծ դուքս Հենրիի գահից հրաժարվելուց հետո դուք հենց նոր դարձաք Լյուքսեմբուրգի Մեծ դուքս»,-հայտարարեց Ֆրիդենը: Գիյոմը ավելի ուշ կերդվի Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատում։

Գիյոմը 43 տարեկան է։ Նա վերապատրաստվել է  Թագավորական ռազմական ակադեմիայում, քաղաքագիտություն է սովորել նաև Անժերի համալսարանում։

Հենրին գահ Է բարձրացել 2000 թվականին։ Նա 70 տարեկան է։